воскресенье, 21 декабря 2014 г.
суббота, 20 декабря 2014 г.
Հերթը Բելառուսի՞նն է
Երեկվանից Բելառուսի ֆիզիկական և իրավաբանական անձինք արտարժույթ գնելիս հարկադրված են 30 տոկոս տուրք վճարել: Երկրի էկոնոմիկայի նախարարության գիտահետազոտական ինստիտուտի աշխատակիցը, ով չի ցանկացել հայտնել իր անունը, աննախադեպ է համարել իշխանության այս որոշումը: «Համաշխարհային պրակտիկայում ես նման բան չեմ հիշում, ոչ Զիմբաբվեում է եղել, ոչ էլ Լատինական Ամերիկայում»,- ասել է Ռեգնումի անանուն զրուցակիցը: Նա կանխատեսել է, որ մի երկու շաբաթից վրա է հասնելու երկրի ֆինանսական համակարգի կոլապսը, ինչն այսօր ոչ բոլորն են տեսնում: Մասնագետը նաև ասել է, որ նախօրյակին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախագահ Լուկաշենկոյին «հիմար» խորհուրդ են տվել:
Կարլ Յալանուզյան
Կարլ Յալանուզյան
пятница, 19 декабря 2014 г.
Կոլխոզի աղջիկ Girl of the Kolghoz
Կանգնել ես հպարտ, կոլխոզի արտում
Այտերդ ձեռքիդ հասկերի պես վառ
Կոլխոզի աղջիկ, աչերդ պայծառ
Այս ձայնագրությունը տեղադրված է կոնգրեսի գրադարանի կայքում: Ըստ մակագրության՝ երգում է Վարդան Շահբազյանը, ձայնագրությունն արվել է 1939թ., Կալիֆորնիայում:
четверг, 18 декабря 2014 г.
Վրացական խճանկար
Եվրախորհրդարանն այսօր վավերացրել է Եվրամիության և Վրաստանի ասոցիացման համաձայնագիրը և ընդունել Վրաստանին վերաբերող բանաձև, որով աջակցություն է հայտնվում Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման Վրաստանի կառավարության ջանքերին: Եվրախորհրդարանը նաև ՌԴ-ին կոչ է անում հարգել Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, չեղյալ հայտարարել Ռուսաստանի և Աբխազիայի միջև կնքված դաշնակցության և ինտեգրման պայմանագիրը:
Подписаться на:
Сообщения (Atom)



