Երեկվանից Բելառուսի ֆիզիկական և իրավաբանական անձինք արտարժույթ գնելիս հարկադրված են 30 տոկոս տուրք վճարել: Երկրի էկոնոմիկայի նախարարության գիտահետազոտական ինստիտուտի աշխատակիցը, ով չի ցանկացել հայտնել իր անունը, աննախադեպ է համարել իշխանության այս որոշումը: «Համաշխարհային պրակտիկայում ես նման բան չեմ հիշում, ոչ Զիմբաբվեում է եղել, ոչ էլ Լատինական Ամերիկայում»,- ասել է Ռեգնումի անանուն զրուցակիցը: Նա կանխատեսել է, որ մի երկու շաբաթից վրա է հասնելու երկրի ֆինանսական համակարգի կոլապսը, ինչն այսօր ոչ բոլորն են տեսնում: Մասնագետը նաև ասել է, որ նախօրյակին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախագահ Լուկաշենկոյին «հիմար» խորհուրդ են տվել:
Կարլ Յալանուզյան
Կարլ Յալանուզյան
Комментариев нет:
Отправить комментарий