Որոշ բաներ թանկացել են, իհարկե: Գները գրում եմ աչքաչափով, որովհետև ամեն ինչի գինը չէ, որ ես գիտեմ:
Ձուն 70-80 է: Կաթնամթերքը թանկացել է մոտավորապես 10-20 դրամի չափով: Ալյուրն ու ձեթը զգալիորեն են թանկացել՝ մոտ 15 տոկոսի չափով: Հացը թանկացել է մոտ 20-30 դրամ (նայած հաց): Դոլարը չեյնջում՝ 525-570:
* Գները հիմնականում Երևան Սիթիինն են, հնարավոր է ավելի փոքր խանութներում դրանք ավելի շատ լինեն:
Որոշ լրատվամիջոցների նկարագրած խուճապը չնկատեցի: Մարդիկ հանգիստ իրենց առնելիքն էին առնում: Այստեղ մի մանր դիտարկում անեմ: Կարծում եմ՝ շատ լավ կլինի, եթե ԶԼՄ-ները պարբերաբար անդրադառնան ապրանքի գներին: Կարևոր է նաև հասկանալ, թե թանկացումը ամանորյա աժիոտաժի հետևա՞նք է, թե դոլարով է պայմանավորված, ինչը կարծում եմ դժվար գործ է:
Պետությանը խորհուրդներ չեմ տալիս, քանի որ առանց ինձ էլ խորհուրդ տվողները շատ են: Հուսանք, որ անում են/կանեն հնարավորը: Ոնց որ թե այսքանը:
ՀԳ. Լավ լուր: Կարտոֆիլն էժանացել է
Комментариев нет:
Отправить комментарий