Ֆուտբոլային գրեթե յուրաքանչյուր հանդիպումից հետո ֆեյսբուքը հեղեղվում է հաղորդավարների հասցեին արվող քննադատությամբ: Ոմանք դժգոհում են խոսքի արագությունից, ոմանք՝ համեմատություններից, ոմանք՝ ստացված կամ չստացված հումորից, իսկ ոմանք էլ դժգոհ են, քանի որ ֆեյսբուքում պետք է դժգոհ լինել:
Ուշագրավ է, որ հեռուստա և ռադիոմեկնաբաններից հայ մարզասերների դժգոհությունը հին պատմություն է: Երբ չկար հեռուստացույցը, մարդիկ դժգոհում էին ռադիոմեկնաբաններից: Եվ քանի որ ֆեյսբուք նույնպես չկար, դժգոհությունը մեկնաբանների աշխատանքից տեղ էր գտնում մամուլում: Այո՛, այո՛, խորհրդային մամուլում հայտնվում էին նաև քննադատական հոդվածներ. թե ինչու և ինչպես՝ դա արդեն ուրիշ պատմություն է: