воскресенье, 18 января 2015 г.

Հայկական երկրորդ օլիմպիականը. Հաղթանակի նոր օր մը

Մարմնամարզ, 15 հունիսի, 1912թ., թիվ 12

Եվ ահա երկրորդը: Հայկական առաջին օլիմպիականը, զոր խայտանքով ողջունեցինք անցյալ տարի՝ երիտասարդության խանդավառ ոգևորության մեջ, ահա նաև երկրորդը՝ որ եկավ եկավ ավետելու, թե շարժումը չէ կասած, այլ ընդհակառակը կը դիմե իր նպատակին, հարատև և հաստատաքայլ:

Ու մաղթանքը՝ զոր անցյալ տարի կուգար մեր շրթունքներուն վրա երկրորդ տարվան փայլուն հաջողության համար, ահա, ավեի ջերմեռանդ և ավելի ոգևորուն դարձած մեր բերաններուն մեջ՝ երրորդ տարվան հաղթապանծ հեռանկարին առջև:


Ու այսօր, երբ կողջունենք Հայկական օլիմպիականներուն երկրորդը՝ մենք հաստատ համոզումը ունինք, թե երրորդը պիտի ըլլա ավելի փառահեղ և ավելի համազգային, և թե հոն պիտի ողջունենք գավառն ու Պոլիսը դեմ դեմի ու ձեռք ձեռքի:
Ուրեմն կեցցե Հայկական երրորդ օլիմպիականը՝ որ պետք է ավելի կենսալից և ավելի խանդավառ ըլլա քան առաջին երկուքը:

Հանդիսավայրին մեջ


Գատըգյուղի Յունիոն Կլուբի ընդարձակ դաշտավայրը, Հունիս 3-ի կիրակին ստացած էր իր ամենեն հանդիսավոր երևույթներեն մեկը, Պոլսո զանազան թաղերեն հավաքված ներկաներով, որոնք հետզհետե շարան-շարան կը հասնեին տոնելու հայ մարմնին վերածնության նվիրված այս հանդեսը:


Մրցումներեն առաջ


Մաքրիգյուղի Տիտան և Սամաթիո Վահագն մարմնամարզական ակումբները առաջնորդությամբ տիար Մերճանյանի և նվագի ընկերակցությամբ, Գատըգյուղի նավամատույցեն գյուղին գլխավոր փողոցներեն տողանց մը կատարելով հասան մրցավայրը ուր շատ կանուխեն հավաքված բազմություն մը զիրենք ջերմապես ծափահարեց:
Անցյալ տարի Պոլսո ակումբներուն կողմե ընտրված կարգադիր մասնախումբը դարձյալ կը պաշտոնավարեր:
Ամֆիթատրոնին ճակատի պատշգամբը հատկացված էր Օրվան Թագուհի (Queen the Day) Տիկ. Արուսյակ Ա. Հարենցի և իր երկու Պատվակալ-Օրիորդներուն (Maids of Honor) Օր. Օր. Արմինե Մանուկյանի և Վերոնիկ Մաղաքյանի, ինչպես նաև մասնավոր հրավիրյալներու:

Մրցումները


Ճիշտ ժամը երկուքուկեսին հանդեսը սկսավ Կետիկ փաշայի Քնար նվագախումբին մեկ քայլերգովը, որմե հետո Մաքրիգյուղի Տինան և Սամաթիո Վահագն մարմնամարզական ակումբները՝ առաջնորդությամբ Տիար Գ. Մերճանյանի կատարեցին շվեդական ազատ շարժումներ, որոնք մեծապես ծափահարվեցան, ինչպես պիտի ծափահարվեին նաև իրենց ավելի ետքը կատարված գավազաններու և բուրգեր կազմելու փորձերը, որմե ետք մեծ հետաքրքրությամբ տեղի ունեցան որոշված մրցումները հետևյալ արդյունքներով.

Հարյուր յարդ վազք

(1911. Սարգիս Մկրյան 11.45)5 երկ.)
Առաջին՝ Պ. Հակոբ Պալթայան 11 2)5 երկ.
Երկրորդ՝ Պ. Պողոս Նասիպյան
Երրորդ՝ Պ. Մարտիրոս Գլթյան

Երկայնություն ցատկել (կեցած)
Առաջին՝ Պ. Բյուզանդ Կեոզյուպեքյան, 10 ոտք 21)2 ինչեզ
Երկրորդ՝ Պ. Եղիշե Փափազյան
Երրորդ՝ Պ. Մատթեոս Զարիֆյան

Ձողով ցատկել
(1911. Պ. Մարտիրոս Գույումճյան, 8 ոտք 9 1)2 ինչեզ)
Առաջին՝ Պ. Մարտիրոս Գույումճյան, 10 ոտք 1 1)2 ինչեզ

Սկավառակ նետել
(1911. Պ. Սարգիս Մկրյան 102 ոտք 3 ինչեզ)
Առաջին՝ Պ. Բյուզանդ Կեոզյուպեքյան, 105 ոտք 9 ինչեզ
Երկրորդ՝ Պ. Սիմոն Սանդուրյան
Երրորդ՝ Պ. Մատթեոս Զարիֆյան

Երկայնություն ցատկել (ուժով)
(1911. Պ. Վարագ Փողարյան, 16 ոտք 6 1)2 ինչեզ)
Առաջին՝ Պ. Նուբար Էլմասյան 18 ոտք 4 ինչեզ
Երկրորդ՝ Պ. Մարտիրոս Գույումճյան
Երրորդ՝ Պ. Գրիգոր Պարոնվարդյան

Կես մղոն վազք
(1911. Պ. Վահրամ Փափազյան՝ 2 վայրկյան 14 2)5 երկվայրկյան)
Առաջին՝ Պ. Վահրամ Փափազյան, 2 վայրկյան 16 երկվ.
Երկրորդ՝ Պ. Մանուկ Փերտեճյան
Երրորդ՝ Պ. Հայկ Ասլանյան

Հարյուր յարտա վազք (փոքրիկներու)
(1911. Պ. Զարեհ Պեշիրյան՝ 13 3)5 երկվայրկյան)
Առաջին՝ Պ. Ավետիս Յաղուպյան՝ 13 երկվայրկյան
Երկրորդ՝ Պ. Գրիգոր Ճոլոլյան
Երրորդ՝ Պ. Հրանտ Մկրտիչյան

Բարձրություն ցատկել
(1911. Պ. Բյուզանդ Կեոզյուպեքյան՝ 5 ոտք, 5 ինչեզ)
Առաջին՝ Պ. Բյուզանդ Կեոզյուպեքյան՝ 5 ոտք, 7 ինչեզ

Քառորդ մղոն վազք
(1911. Պ. Հայկ Սեմերճյան՝ 1 վայրկյան 2 3)5 երկվայրկյան)
Առաջին՝ Պ. Պողոս Նասիպյան՝ 1 վայրկյան
Երկրորդ՝ Արմենակ Խաչիկյան
Երրորդ՝ Գեղամ Հովասափյան

Երկաթ նետել
(1911. Պ. Վարագ Փողարյան՝ 34 ոտք 6 ինչեզ)
Առաջին՝ Պ. Բյուզանդ Կեոզյուպեքյան, 32 ոտք 9 ինչեզ
Երկրորդ՝ Պ. Մատթեոս Զարիֆյան
Երրորդ՝ Պ. Զարեհ Սարըյան

Արգելքներու վրայե ցատկել
(1911. Պ. Մարտիրոս Գույումճյան՝ 17 1)5 երկվայրկյան)
Առաջին՝ Պ. Լևոն Գորտոնճյան
Երկրորդ՝ Պ. Տիրան Սարգզյան
Երրորդ՝ Պ. Հայկ Մրտիկյան

Նիզակ նետել
Առաջին՝ Պ. Մարտիրոս Գույումճյան՝ 135 ոտք 2 ինչեզ
Երկրորդ՝ Պ. Սիմոն Սանթուրյան
Երրորդ՝ Պ. Մատթեոս Զարիֆյան

Երեք քայլ ցատկել
Առաջին՝ Պ. Մատթեոս Զարիֆյան՝ 41 ոտք 9 ինչեզ
Երկրորդ՝ Բյուզանդ Կեոզյուպեքյան
Երրորդ՝ Պ. Եղիշե Փափազյան

Մեկ մղոն վազք
(1911. Պ. Վահրամ Փափազյան՝ 4 վայրկյան 13 3)5 երկվայրկյան)
Առաջին՝ Պ. Վահրամ Փափազյան 5 վայրկյան 13 3)5 երկվայրկյան
Երկրորդ՝ Պ. Արմենակ Խաչիկյան
Երրորդ՝ Պ. Մանուկ Բերտեճյան

Հեծանիվի մրցում
(1911. Պ. Պերճ Տյոքմեճյան՝ 7 վրկ, 34 երկվայրկյան)
Առաջին՝ Պ. Վաղարշակ Վարժապետյան, 6 վայրկյան 40 երկվայրկյան
Երկրորդ՝ Պ. Գրիգոր Նիկոլյան
Երրորդ՝ Պ. Վահրամ Սյուրմեյան

Ակումբներու միջև վազք
(1911. Ռոբերտ Քոլեջ)
Առաջին՝ Տորք
Երկրորդ՝ Արաքս
Երրորդ՝ Արտավազդ

Մրցանակաբաշխություն

Մրցումներուն ավարտումեն վերջ, Օրվան Թագուհին և իր երկու Պատվակալ-Օրիորդները, առաջնորդված հյուրամեծարներե, պատշգամեն խաղավայր իջան մրցանակները բաժանելու համար օրվան հերոսներուն:
Հանրության ոգևորիչ ծափահարության մեջ մրցանակ շահողները հետզհետե ստացան իրենց մրցանակները:
Առաջին հանդիսացողները ստացան գեղարվեստական արծաթ մետալներ Հ. Բ. Ող. 1912 վերտառությամբ, որոնց վրա փորագրված էր նաև իրենց մասնակցած սբորին անունը: Երկրորդ և երրորդ մրցանակ շահողները ստացան դարձյալ պղինձե գեղարվեստական մետալներ, նույն վերտառությամբ:
Ակումբային վազքի մրցման մեջ առաջին հանդիսացող Տորք ակումբը ստացավ շքազարդ բաժակ մը, ներկաներուն բուռն ծափահարություններուն մեջ:

Շնորհակալիք

Հայ Օլիմպիական խաղերու կարգադիր մասնախումբը իր խորին շնորհակալությունները կհայտնե Օրվան Թագուհի Տիկին Արուսյան Ա. Հարենցի և Պատվակալ-Օրիորդներ Արմինե Մանուկյանի և Վերոնիկ Մաղաքյանի, որոնք իրենց շնորհալի ներկայությամբը օժանդակությամբը հանդեսին փայլը ավելցնելով, անոր տվին դիցաբանական գույն մը, մանավանդ հաղթանակներուն հիշեցնելով Երեք Շնորհները:
Նույնպես իր շնորհակալությունները կը հայտնե Տիտան և Վահագն ակումբներուն, բոլոր մրցորդներուն, ներկա հասարակության, Հայ մամուլեն Ազատամարտի և Մանզումեի, ինչպես նաև հայկական ֆիզիկական շարժման բոլոր համակիրներուն, ու այս առթիվ կը հայտնե նաև թե շատ շուտով հանրության պիտի տա իր երկրորդ տարվան հաշվետվությունը, չի մոռանալով անշուշտ յուրաքանչյուր ակումբի բերած օժանդակության չափն ալ հիշելու այս երկրորդ Օլիմպիականին կազմակերպելու մեջ, որպեսզի հանրությունը կարող ըլլա համոզում գոյացնել, թե տվյալ պայմաններով կարելի չէր ավելի լավ արդյունքներ ձեռք բերել:

Комментариев нет:

Отправить комментарий