понедельник, 2 февраля 2015 г.

Ազգային գերեզմանատուն Շեյխ Մագսուտի. Հալեպ

Արտավազդ արքեպիսկոպոս Սյուրմեյան
Պատմութիւն Հալէպի ազգային գերեզմանատանց եւ արձանագիր հայերէն տապանաքարերու, Հալէպ, 1935թ.

Երբ Հալեպի քաղաքապետության կողմե 1927թ. փետրվար մեկին, վերջնականապես փակվեցան Ազիզիեի քրիստոնեից գերեզմանատները և հաջորդ օրվանե սկսյալ քրիստոնեայք իրենց ննջեցյալները սկսան փոխադրել քաղաքի հյուսիսարևմտյան անկյունը, դեպի Ջեզիրե երկարող երկաթուղո գծին անդիի կողմը, Շեյխ Մագսուտի նոր գերեզմանատանց մեջ, հայերը վաղուց լեցուցած էին սակայն իրենց հատկացված բաժինը, երբ 1915-ի աղետալի օրերուն, հուլիսի և օգոստոսի սաստիկ արևին տակ, Թուրքիո ամեն կողմերեն Հալեպ հասնող տարագիր կարավաններու մեջ կսկսեին պատահիլ ամեն տեսակի հիվանդություններ և բնականաբար համատարած մահեր:


Քաղաքապետությունը Ազիզիեի գերեզմանատանց մեջ խճողում առաջ չբերելու հոգածությամբ, քաղաքին դուրսը գետին մը սահմանած էր, ուր ամեն օր, հարյուրավոր դժբախտ հայեր, կիջնեին ցած փոսերու մեջ, ու վրանին հապճեպով հողը կծածկվեր:

Չորումեն Հալեպ տարագրվող ողբացյալ Անանիա քհն Տիվանյան, զինադադարի հաջորդ տարիներուն վրա կպատմեր, որ 20 հազար հայ նահատակներու վրա աղոթած է, Հալեպի մեջ, պատերազմի շրջանին: Անոնք որ միջոցը գտած էին իրենց սիրելիներու մարմինները Ազիզիե թաղելու, անոնց վրա հետագային քարե կամ փայտե խաչ մը, նշան մը կրցին դնել, համառոտ արձանագրությամբ մը: Իսկ մեծագույն մասը անջատ-անջատ կամ տասնյակներով, փոխադրվեցան Շեյխ Մագսուտ, այնպես որ 1927-ին, երբ Ազիզիեի գերեզմանատները փակվեցան, և Շեյխ Մագսուտի ընդարձակ արտերը տրամադրվեցան, համեմատական վճարումովը քրիստոյա հասարակությանց, Հայոց հատկացված մասը կիսովին լեցված էր արդեն:

Комментариев нет:

Отправить комментарий