Գայանե Խաչատրյան | 19:23 | Հուլիս 18 2015
Խորագիր:
Քաղաքականություն
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը դեռ չի հասցրել ծանոթանալ սահմանադրական փոփոխությունների՝ կյանքից զրկելու վերաբերյալ դրույթին
Աղբյուրը © 168.am
«Սահմանադրական բարեփոխումները քննարկել ենք ՀՀԿ խորհրդում և բոլոր անհասկանալի հարցերը բարձրացրել ենք, մասնագիտական հանձնաժողովի կողմից տրվել են համոզիչ բացատրություններ, և մնացած բոլոր խնդիրները, որ կար տեքստում անհասկանալի, կամրագրվեն անցումային դրույթներում, և թիմը եկավ ընդհանուր հայտարարի: Այժմ նման խնդիրներ չկան, եթե լինեն, անցումային դրույթների քննարկման ժամանակ դրանք նորից կբարձրացվեն»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀԿ-ն Սահմանադրության նոր տարբերակի որևէ դրույթի հետ անհամաձայնություն ունի՞ մասնագիտական հանձնաժողովի հետ:
ԱԺ պատգամավորների համար սահմանվելիք լեզվի քննության կամ թեստի վերաբերյալ Վ.Բաղդասարյանը նշեց, որ անձամբ ինքը դեռ բավականին տարիներ առաջ կողմնակից է եղել, որ որոշակի չափորոշիչներ մտցվեն, թե ով իրավունք ունի դառնալ ԱԺ պատգամավոր. «Սակայն դա մերժվեց՝ պատճառաբանվելով, որ դա մարդու իրավունքների ոտնահարում է, և մարդն ազատ է, եթե կարողանում է ընտրություններով իր ճանապարհը հարթել, անկախ՝ թե ինչ մակարդակ է, կարող է տեղ գտնել ԱԺ-ում: Ես կրկին համոզման եմ, որ եթե ոչ միայն՝ լեզվի առմամբ, այլ ընդհանուր չափորոշիչներ լինեին, վատ չէր լինի»: Հարցին ի պատասխան, թե նման քննությունը ներկայիս ՀՀԿ-ականների ո՞ր մասը կհանձներ, խմբակցության ղեկավարը հորդորեց սպասել՝ մինչև դրույթն ամրագրվի. «Կխոսենք դրանից հետո: Ես որևէ մեկին քննադատելու պատճառներ չունեմ, ու ընդհանուր առմամբ դեռ պարզ չէ՝ չխոսող պատգամավորնե՞րն են ավելի շատ լեզվին լավ տիրապետում, թե՞ շատ խոսողները»: Նախագծի 23-րդ` «Կյանքի իրավունքը: Մահապատժի արգելքը» հոդվածի 2-րդ կետը՝ «Կյանքից զրկելը չի համարվում սույն հոդվածի խախտում, եթե այն հետևանք է այնպիսի ուժի գործադրման, որը բացարձակապես անհրաժեշտ է», Վ.Բաղդասարյանին ծանոթ չէր: Մեր դիտարկմանը, որ տեսակետ կա, որ այն Մարտի 1-ը սրբագրելուն է ուղղված, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Դրան չեմ հասել, անկեղծ ասած, չեմ կարող մեկնաբանել»: Աղբյուրը © 168.am

Комментариев нет:
Отправить комментарий