понедельник, 20 июля 2015 г.

20.07.2015թ. Մեդիայի անդրադարձը սահմանադրական բարեփոխումների նախագծին

Վիգեն Հակոբյան. Իշխանությունը իր խնդիրներին փորձում է հարմարեցնել սահմանադրական փոփոխությունները aravot.am

Վիգեն Հակոբյան. Իշխանությունը իր խնդիրներին փորձում է հարմարեցնել սահմանադրական փոփոխությունները «Սահմանադրական փոփոխությունների առանձնապես հասարակական կամ քաղաքական պահանջը երբեւիցե գոնե այս փուլում չի եղել»,- հուլիսի 20-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Նրա խոսքերով՝ սահմանադրական փոփոխությունները լինում են, երբ որ երկրում սպասվում են լուրջ փոփոխություններ. «Հայաստանում բոլորս հասկանում ենք, որ Սահմանադրությունը չի պատճառը, որ կա կոռուպցիա, կան մենաշնորհներ փաստացի չկա իրավական համակարգ:


Բոլորս հասկանում ենք, որ ցանկացած սահմանադրության դեպքում, եթե չկա քաղաքական կամք՝ բոլոր հարցերը մնալու են, որեւէ հարց չի լուծվելու, այսինքն` դա չէ խնդիրը»: Քաղտեխնոլոգի կարծիքով՝ մնում է վերարտադրության խնդիրը, այսինքն` իշխանությունը իր առջեւ ծառացած խնդիրներին փորձում է սահմանադրական փոփոխություններ հարմարեցնել: Նա անհեռանկարային է համարում, երբ քննարկումներն անցնում են իրավական դաշտ. «Իրավաբանների առջեւ կոնկրետ խնդիր է դրվել հարմարեցնել Սահմանադրությունը նոր պայմաններին, այսինքն` վերարտադրության պայմաններին, կապված նրա հետ, որ կոնկրետ անձը չի կարող երրորդ անգամ դե յուրե այս գործող Սահմանադրությամբ որեւէ կերպ ֆորմալ իշխանությունն իր ձեռքում պահել: Փորձում են ինչ-որ իրավաբանական մեխանիզմ գտնել՝ հարցը լուծելու»: Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ իրավաբանները երկաստիճան ընտրությունների միջոցով այնպիսի գյուտ են արել, որ կարողացել են սահմանադրորեն քաղաքական մենաշնորհը ապահովել. «Կայունությունը եւ անվտանգությունը այսօրվա Սահմանադրությունը ապահովում էր, ես կարծում եմ՝ ուրիշ խնդիրներ են լուծվում եւ այդ խնդիրները կլուծվեն, թե ոչ դա այլ խնդիր է»: Ամի ՉԻՉԱԿՅԱՆ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/07/20/594368/ © 1998 - 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Комментариев нет:

Отправить комментарий