Առաջընթաց կա, բայց կատարյալ լինելուց հեռու է.Սահմանադրագետ henaran.am
Սահմանադրագետ Վարդան Այվազյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում
հրավիրված ասուլիսին հայտարարեց, որ դեռ վաղ է սահմանադրության վատ կամ
լավ կողմերին անդրադառնալու համար:
Բայց համեմատելով գործող Սահմանադրության հետ Այվազյանը նկատեց.«Գործող Սահմանադրության համեմատ կա բավական առաջընթաց, սակայն կատարյալ լինելուց հեռու է»,-ասաց նա:
Վարդան Այվազյանը նկատեց, թե կատարելագործման առումով հատկապես առաջընթացը նկատելի է մարդու իրավունքների և ազատությունների բաժնում, քանի որ հստակ համակարգվել են անձնական, քաղաքական, սոցիալական, տնտեսական ու մշակությային իրավունքները: «Յուրաքանչյուր իրավունք տվյալ հոդվածում սահմանում է նաև տվյալ հոդվածի սահմանափակման հիմքերը»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է քննարկման առիթ դարձած կյանքի իրավունքի հետ կապված խնդիրը, որպես մարդու բոլոր իրավունքների հիմք, ապա նա նշեց, որ պետք է իրավունքի սահմանափակման հիմքերն առավել հստակ լինել, քան թե լղոզված:
«Կա պրակտիկա, որ կյանքի իրավունքն ունի հստակ սահմանափակման հիքմերն անորոշ դրույթը, այն է՝ երբ է թույլատրվում մարդուն կյանքից զրկել, առաջինը ծայրահեղ անհրաժեշտության դեպքում»,-ասաց նա և օրինակ բերեց՝ Նորդոստ թատրոնում ահաբերկիչնեը ռումբեր էին տեղադրել, թունավոր գազ կիրառեցին, ահաբեկիչների հետ մարդիկ էլ մահացան, դրանով փրկեցին անհամեմատ ավելի մեծ թվով մարդիկ:
Նաև նշեց, որ անհրաժեշտ պաշտպանության դեպքում, երբ կյանքին վտանգ է սպառնում, կարող է կյանքից զրկել, ռազմական գործողությունների ժամանակ հակառակող կողմի մարտնչող կողմին կարող են կյանքից զրկել, խռովությունների ու ապստանբությունների ժամանակ ընդհուպ մինչև թույլատրվում է մարդուն կյանքին զրկել:

Комментариев нет:
Отправить комментарий