понедельник, 20 июля 2015 г.

Տիգրան Ուրիխանյան. «Որտե՞ղ է թակարդը» (Տեսանյութ) aravot.am

Տիգրան Ուրիխանյան. «Որտե՞ղ է թակարդը» (Տեսանյութ) Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց եւ քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկեց «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում մի շարք փոփոխությունների հարցը: Ձեռնպահ քվեարկեցին ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը եւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: Հիմնական զեկուցող, ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ Ընտրական օրենսգիրքը 2012-ին է փոփոխվել, «Հանրաքվեի մասին« օրենքը պետք է համապատասխանեցվի: Նախագծով մեծացվել է ժամկետը, որն անհրաժեշտ էր հանրաքվեի նախապատրաստման եւ անցկացման համար, նախորդ`45-55 օրվա փոխարեն 55-65 օր:


Առաջարկվում է, որ հանրաքվեի մասին տեղեկատվությունը պետք է հրապարակվի 50 օր առաջ, որ հանրությունն ավելի շատ հնարավորություն ունենա քննարկումների: Նախկինում 40 օր առաջ էր հրապարակվում: Հանրաքվեի քվեաթերթիկը բաց է, առաջարկվում է այն ծրարում դրվի`ապահովելով քվեարկության գաղտնիությունը, ինչպես նաեւ ապահովել հավասար հնարավորություններ`կողմ եւ դեմ արտահայտվողների համար: Առաջարկվում է, որ հանձնաժողովները կազմավորվեն համապետական ընտրությունների սկզբունքով, իսկ դրանց լիազորությունները լինեն համամասնական ընտրությունների սկզբունքին համապատասխան, մեծացնել դիտորդական առաքելության դերը եւ այլն: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նկատեց, որ հնարավոր է այս տարի սահմանադրական հանրաքվե ունենանք, ուստի անհրաժեշտ է համարում, որ այն քաղաքական ուժերը, որոնք դեմ են դրան, նույնպես կարողանան մասնակցություն ունենալ հանձնաժողովներում: Հարցը ներկայացնող Արծվիկ Մինասյանն ասաց, որ մի քանի հրատապ հարցեր կային, որոնք այսօր պետք է փոփոխություն անել, նախագծում դրանք են ներառել. «Միջազգային փորձառության մեջ չկա որեւէ սխեմա, որը թույլ կտա հանձնաժողովներում ներառել դեմ արտահայտվող քաղաքական ուժերին»: Նա ասաց, որ դեմ մոտեցում ունեցողները կարող են որպես դիտորդ ներգրավվել ու հավելեց, որ դիտորդները մեր օրենքով բավական լուրջ լիազորություն ունեն: «Եթե դուք ձեւ գիտեք`մենք պատրաստ ենք քննարկել: Այո, եթե հնարավոր կայանալիք հանրաքվեի համատեքստում նայենք, ԱԺ-ում կան ուժեր, որոնք դեմ են ու նրանք էլ պիտի ակտիվ լինեն»,- ասաց Արծվիկ Մինասյանը: Arpine Hovhannisyan (1)Հարցի համազեկուցող ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն էլ ասաց, թե կարեւոր նախաձեռնություն է ու կարեւոր է, որ կարողանանք դրանք իրականացնել. «Այս փուլում, այս տեսքով պատրաստ է դրական եզրակացության»: Իշխանական պատգամավորի այս պատրաստակամությունը ընդդիմադիր Տիգրան Ուրիխանյանին թերահավատության առիթ տվեց, մանավանդ, որ նախագիծը նաեւ կառավարության դրական եզրակացությանն է արժանացել: Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ ինքը պատրաստվում էր մեծ ուրախությամբ ձեռքը բարձրացնել եւ կողմ քվեարկել, բայց սույն նախագծով նախատեսվում են փոփոխություններ, որոնք գործող իշխանությանը դեմ են ու իշխանականների դրական վերաբերմունքը տարակուսանք է առաջացնում. «Որտե՞ղ է թակարդը»: Հովհաննես Սահակյանը ընդդիմադիր պատգամավորին հորդորեց նույն եռանդով կողմ քվեարկել ու հավաստիացրեց, որ թակարդներ չկան: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/05/15/571900/ © 1998 - 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Комментариев нет:

Отправить комментарий