ԿԸՀ-ն պատրաստ է հանրաքվեի ԿԸՀ-ն պատրաստ է հանրաքվեի. aravot.am
Այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում միաձայն ընդունեց «Հանրաքվեի մասին» օրենքում մի շարք փոփոխություններ կատարելու մասին որոշումներ: Օրակարգում 22 հարց էր: Հաստատվեց հանրաքվեի քվեաթերթիկների ձեւը, սահմանվեց հանրաքվեի քարոզչություն կատարելու համար անվճար դահլիճներ տրամադրելու հարցը, հաստատվեցին հանրաքվեի տեղամասային հանձնաժողովի նախագահի, տեղակալի եւ քարտուղարի վկայականների ձեւերը, նաեւ ԱԺ խմբակցության, պատգամավորական խմբի, հանրաքվե նախաձեռնողի վստահված անձի վկայականի ձեւը, հաշվառում չունեցող քաղաքացիների`լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու հարցը, ժամկետային զինծառայողների քվեարկության կարգը, քարոզչության ֆինանսավորման հիմնադրամներ կատարվող մուծումների եւ հիմնադրամներից կատարվող ծախսերի հաշվառման կարգը, սահմանվեց հայտարարագրի ձեւը, սահմանվեցին կնիքը եւ դրոշմակնիքը ԿԸՀ ներկայացնելու ձեւն ու ժամկետները եւ այլն:
KYH-2Քվեաթերթիկի ձեւը չի տարբերվի մնացյալ բոլոր քվեաթերթիկների ձեւից. այն կունենա հերթական համար, նշումների համար վանդակներ: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հստակեցրեց, որ հարցը չի վերաբերվում կոնկրետ հանրաքվեի, այլ ընդհանրապես հանրաքվեներին: Վերջին նստաշրջանում խորհրդարանն ընդունել էր «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում մի շարք փոփոխություններ: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հիշեցնելով դա` նկատեց, որ արտահերթ նիստի խնդիրն է լիարժեք դարձնել իրավական կարգավորումները, որոնք վերաբերվում են հանրաքվեին: Ժամկետային զինծառայողները կքվեարկեն մշտական ընտրության վայրում, ինչպես համապետական ընտրությունների ժամանակ: Քարոզչության ֆինանսավորման հիմնադրամներ կատարվող մուծումների եւ հիմնադրամներից կատարվող ծախսերի հաշվառման կարգը, հայտարարագրի ձեւը եւս չեն տարբերվում համապետական ընտրությունների ժամանակ սահմանված կարգից: Անվճար դահլիճների տրամադրման կարգն էլ նույնն է`առնվազն հինգ օր առաջ դիմել ՏԻՄ մարմնին եւ պատասխանի սպասել եռօրյա ժամկետում: Եթե նշված ժամանակահատվածում հնարավոր չէ դահլիճ տրամադրել, ՏԻՄ մարմինները պետք է այլ տարբերակ առաջարկեն: Կնիքը եւ դրոշմակնիքը ԿԸՀ ներկայացնելու ձեւն ու ժամկետները ևս սահմանվեցին համապետական ընտրությունների կարգին համաձայն: Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ Հ. Գ. Նիստի ավարտից հետո Aravot.am-ի հարցին՝ այնուհանդերձ տպավորություն է, որ հանրաքվեի ենք նախապատրաստվում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը մեկ անգամ եւս հավաստիացրեց, որ այս կարգավորումները որեւէ կերպ կոնկրետ միջոցառման չեն վերաբերվում, իսկ իր ղեկավարած գերատեսչությունը կատարող է եւ միշտ պատրաստ է լավագույնս կազմակերպել ու իրականացնել միջոցառումներ, որոնք կնշանակվեն: Հաջորդ դիտարկմանը՝ Ձեր տպավորությամբ աշնանը հանրաքվե կունենա՞նք, մանավանդ որ հրապարակում է Սահմանադրական բարեփոխումների նախագիծը, Տիգրան Մուկուչյանն ասաց, որ դժվարանում է պատասխանել, բայց եթե հանրաքվեի օր նշանակվի, ԿԸՀ-ն պատրաստ է: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/07/20/594373/ © 1998 - 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Комментариев нет:
Отправить комментарий