понедельник, 31 августа 2015 г.

Այս վիպակը Թագուհի Սարոյանի համար է գրված



Վաղուց պատրաստվում էի մի վիպակ գրել մասնավորապես քեզ համար։ Ես ուզում էի, որ այդ վիպակը լիներ հատկապես լավը, լավագույնը, որ երբևէ պիտի կարողանայի գրել։ Եվ այժմ, վերջապես, մի քիչ շտապելով, փորձեցի։ Կարող էի ավելի երկար սպասել, բայց որովհետև դժվար է գուշակել, թե ինչ կլինի հետագայում, կամ ինչ հմտություն ու ճաշակ կմնա այս բոլորից հետո, մի քիչ շտապեցի և փորձեցի գրել իմ այժմյան ճաշակով ու հմտությամբ։ 

Հույս ունեմ, որ շուտով մի արտասովոր մարդ վիպակը կթարգմանի հայերենի, ու այն կտպագրվի քո լավ իմացած լեզվով։ Թարգմանված վիճակում վիպակը գուցե ավելի լավ ստացվի, քան անգլերենով, և դու, ինչպես հաճախ պատահել է, գուցե ցանկանաս դրանից որոշ մասեր կարդալ ինձ, թեև ես եմ գրել այն։ Այդ ժամանակ, խոստանում եմ ունկնդրել քեզ և սքանչանալ մեր լեզվի գեղեցկությամբ, որն այնքան քիչ է ծանոթ ուրիշներին և որը քեզանից բացի ոչ ոք չգիտի գնահատել։
Եվ որովհետև դու չես կարող կարդալ ու հիանալ անգլերենով այնպես, ինչպես կարդում և հիանում ես հայերենով, և քանի որ ես բոլորովին չեմ կարող կարդալ կամ գրել հայերեն, ապա մենք կարող ենք մեր հույսը դնել միայն մի լավ թարգմանչի վրա։ Համենայն դեպս, այս վիպակը քեզ համար է գրված։ Հույս ունեմ, որ դու կհավանես։ Ես այն գրել եմ այնքան պարզ, ինչքան հնարավոր էր, լրջության և զվարթամտության այն խառնուրդով, որը յուրահատուկ է հատկապես քեզ և մեր ընտանիքին։
Գիտեմ, վիպակում ամեն ինչ չի ասված, բայց ի՞նչ արած։ Անկասկած քեզ պիտի թվա, որ այնտեղ ամեն ինչ ասված է, քանի որ քո որդին է գրել և այնքան լավ նպատակով։
Վ. Ս.

пятница, 28 августа 2015 г.

Միլլիյեթը հեռացրել է 7 լրագրողի

Թուրքական Միլլիյեթ պարբերականն աշխատանքից ազատել է 7 լրագրողի, ովքեր քննադատել են «Արդարություն և զարգացում» կուսակցությանը։ Սյունյակագիր Մեհվեշ Էվինը (Mehveş Evin) թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, թե չգիտի ազատման պատճառը, սակայն շարունակելու է ստեղծագործել։

Հինգշաբթի օրը թերթը չի հրապարակում Քրդական բանվորական կուսակցության մասին Էվինի պատրաստած ռեպորտաժը։ Իշխանամետ Ենի Շաֆակ թերթը հայտում է, որ Էվինը համարկրում էր PKK-ին։ Նույն թերթը լրագրողին մեղադրել է 2013թ. Գեզի հրապարակի դեպքերի ժամանակ սադրիչ գործողությունների դիմելու համար։ Ազատված լրագրողների թվում են նաև Մերալ Թամերը և Անկարայում թերթի թղթակիցներ Քեմալ Գյոկթաշը, Էվին Դեմիրթաշը և Սերթաչ Քոչը։
Մինչ այդ աշխատանքից ազատվել էր նաև լրագրող Կադրի Գյուրսելին՝ թվիթերում Էրդողանին քննադատող գրառման համար։ Ասում են, որ Միլլիյեթի սեփականատեր Էրդողան Դեմիրորենը վճռական դերակատարություն է ունեցել լրագրողներին աշխատանքից ազատելու գործում։ Նախկինում ևս, Էրդողանի հանձնարարությամբ, նա աշծատանքից ազատել է լրագրողների։
Գազիենթեփ շրջանում այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ բազմաթիվ լրագրողներ իրենց բողոքի խոսքն են ասել դեպքի վերաբերյալ և կարևորել են խոսքի ազատության նշանակությունը։ Թուրք լրագրողների միությունն իր հերթին այսօր հաղորդագրություն է տարածել` նշելով, որ Միլլիյեթի որոշումն անընդունելի է։

воскресенье, 23 августа 2015 г.

Սիլիհտարի պարտեզները. հատված



Մայիս մեկին, բոլոր տուները, բայց մասնավորապես հույներու տուները կզարդարվեին վարդերու և զանազան ծաղիկներու կիրլանդներով։ Փրփրադեզ կաթը կլեցվեր մեծ ընդունարաններու մեջ, որովհետև սովորույթ էր այդ օրը առատությամբ կաթ խմել։
Տեսեր եմ շիա թուրքերու մռայլ տոները... արյունաշաղախ թափորներ, դիվահարի դեմքով մարդիկ, որոնք իրենց կուրծքերուն զարնելով խոռոչային ձայնով կգոչեին «յա՜ Հասան, յա՜ Հյուսեին»։ Կհիշեմ ռամազանի գիշերները, երբ մինչև արևածագի թնդանոթներու թնդյունը, դավուլ զուռնան կբաբախեր ետևի թաղերու մեջ և թուրք արբած երիտասարդներու նաղարան կերկարաձգվեր աղետի ազդարարության նման։

Պտույտ մը բուսաբանական այգում. Մաս 2. Շինություններ

Շարունակելով պատմել բուսաբանական այգում մեր շրջայցի մասին՝ այսօր կներկայացնեմ մի քանի շինություն, որոնք կառուցվել են հեռավոր խորհրդային ժամանակներում։ Թեև երկար տարիներն ու փողի պակասությունը զգալիորեն մաշել են այդ շինությունները, սակայն որոշակի հետաքրքրություն, այնուամենայնիվ, ներկայացնում են։
Երևանի բուսաբանական այգի


суббота, 22 августа 2015 г.

Պտույտ մը բուսաբանական այգում. Մաս 1. Հրդեհը



Մեր տանից բուսաբանական այգի մի քանի հարյուր մետր է։ Հեռավոր 90-ականների սկզբին այգին սպորտով զբաղվելու, վազելու ու զբոսանքի մեր հիմնական վայրն էր։ Զեյթունից Նորքի զանգված գնալիս, կամուրջ չհասած, ճանապարհի ձախ կողմում կտեսնեք շինանյութի վաճառքի կետ, մարզադահլիճ, բենզալցակայան և այլ շինություններ, որոնք այն ժամանակ չկային։ Այդտեղով էր անցնում այգու ցանկապատը, որի ճաղերը հեռատես մարդիկ որոշ տեղերում պոկել էին՝ մուտքը դեպի այգի կարճացնելու և անվճար սարքելու վեհ նպատակով։ Մենք, որ 15-16 տարեկան պատանիներ էին, հաճույքով օգտվում էինք ստեղծված հնարավորությունից։
Երևանի բուսաբանական այգի

среда, 19 августа 2015 г.

Համակարգիչն ընդդեմ բակային խաղերի



Հաճախ ենք ասում-լսում «մեր վախտ բակից տուն չէինք գալիս» արտահայտությունը՝ ակնարկելով, թե երեխա ժամանակ «էկրանային» հաճույքներով չէինք զբաղվում ու բակում մի ոտանի սև սատանա էինք խաղում։ Դրանով ուզում ենք նաև հասկացնել, որ էն ժամանակ ավելի լավ էր, և մենք ինչ-որ առավելություն ունենք ներկայիս երեխաների հանդեպ։ Այս ամենը տեղավորվում է «սերունդների հակամարտություն» եզրում և ուրիշ ոչինչ։

суббота, 1 августа 2015 г.

четверг, 30 июля 2015 г.

Հակածխախոտային պայքար


Լրատվամիջոցներում հաճախ են գրում հակածխախոտային տարբեր միջոցառումների մասին, որոնք ֆինանսավորվում են թե՛ տեղական, թե՛ արտասահմանյան տարբեր կազմակերպությունների կողմից։ Գումար է ծախսվում, բուկլետ ու գրքույկ է տպագրվում, ծխից սևացած թոքերի սարսափելի նկարներ և այլն։ Բայց արդյո՞ք ձեռնարկված քայլերն արդյունավետ են։

 

Որպես ստաժավոր ծխող ասեմ, որ մարդուն պետք չէ բացատրել, թե ծխելուց ինչ հիվանդություններ են լինում. դա բոլորը գիտեն։ Եթե նույնիսկ հիվանդությունների անունները չգիտեն, ապա գոնե մոտավոր պատկերացում ունեն։ Հիմա պատկերացրեք՝ մարդը քայլում է փողոցում և հանկարծ նրան են մոտենում մի խումբ երիտասարդներ, ձեռքն են խոթում ինչ-որ թղթի կտոր, որտեղ պատկերված է ծխողից սևացած թոքերը, և ասում, որ ծխելը վնաս է։ Լավագույն դեպքում, նա մի հատ թերթում է այդ ահասարսուռ նկարները, ժպտում, հեռանում մի քանի քայլ, բուկլետը նետում մոտակա աղբամանը ու դարդից վառում հերթական գլանակը։ Այդպես է, որովհետև մարդն ունի ինչ-որ ներքին, անհասկանալի զգացողություն, որ ուրիշին պատահած դժբախտությունը կշրջանցի իրեն։ Արդյունքում՝ ծխողը ծխում է, իսկ բուկլետի, գրքույկի և գովազդային մյուս ապրանքների վրա ծախսված գումարը հայտնվում է աղբարկղում։ Հակածխախոտային պայքար իրականացնողներն էլ, իրենց ջանքերից (նաև՝ վաստակած գումարից) գոհ ու երջանիկ, գրում են ձեռքբերումների մասին պատմող հերթական ճոխ հաշվետվությունը։

среда, 22 июля 2015 г.

Տաքսիներն ու մենք

Տաքսու ուղեվարձի թանկացումը վաղուց էր նկատելի, բայց այսօրվա դեպքը առանձնահատուկ էր։ Մեքենան ու տարեց վարորդը շատ խնամված էին, ու Զեյթունի «Սիթիի» մոտակայքից շարժվելուց հետո պատրաստվում էի գոհունակություն հայտնել։ Բայց ներքին ձայնն ինձ հուշեց, որ պետք չէ դեռ ոգևորվել. եթե ամեն ինչ նորմալ է, ուրեմն ինչ-որ բան դեռ չես նկատել։ Տերյան փողոցի հենց սկզբնամասում աչքս ընկավ հաշվիչին՝ արդեն 800 դրամ էր։ Վարորդին հարցրի, թե ինչո՞ւ է այդպես, մանավանդ, որ 5-րդ կիլոմետրը նոր էր լրացել։
Վարորդի գրեթե ցանկացած բացատրություն ընդունելի կլիներ, որովհետև վիճելու, աղմկելու ու գոռգոռալու ոչ ցանկություն ունեի, ոչ էլ՝ ժամանակ։ Սակայն պարզվեց, որ վարորդը ոչ միայն ընտրել էր իմ համար ամենաանընդունելի պատասխանը, այլև փորձում էր ապացուցել, որ ես տարրական թվաբանությունից ոչինչ չեմ հասկանում։ Ըստ նրա՝ 5-րդ կիլոմետրն արդեն լրացել է և ըստ այդմ՝ արդեն հաշվվում է 6-րդ կիլոմետրի գումարը։ Ստացվեց, որ 5,1 կիլոմետրը նույնն է, ինչ 6 կիլոմետրը։
Իմ նախնական տարակուսանքից վարորդը եզրակացրեց, որ կարող է զարգացնել քննարկվող թեման և սկսեց ինձ լրջորեն համոզել, որ «ձևը ըտենց ա ու սաղ տաքսիները ըտենց են աշխատում»։ Դրանից հետո մեր հարաբերությունները վերջնականապես փչացան ու վարորդին ասացի, թե ինչ եմ մտածում իր, իր նման վարորդների ու տաքսի ծառայությունների մասին։ Հետո բացատրեցի, որ գողությունն ու «մելկի ժուլիկությունը» լավ բան չէ, մեղք է և դրա համար մարդը կարող է պատժվել ինչպես Աստծո, այնպես էլ՝ սովորական մահկանացուների կողմից։ Չգիտեմ, ինքը հասկացավ ինձ, թե ոչ, բայց լռեց։ Փողը տվեցի ու հեռացա։

Ասածս ինչ է՝ մի խաբեք մյուսներին, որ ձեզ էլ չխաբեն։ Կամ գոնե այնպես խաբեք, որ մարդիկ չզգան։

понедельник, 20 июля 2015 г.

20.07.2015թ. Մեդիայի անդրադարձը սահմանադրական բարեփոխումների նախագծին

19:47 20/07/2015 » Քաղաքական

«Շատ ուրախ եմ, որ, օրենքի համաձայն, Դուք նախաձեռնել եք սահմանադրական բարեփոխումների գործընթաց». Դոնալդ Տուսկ (տեսանյութ) panorama.am

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդի Նախագահ Դոնալդ Տուսկին: Նախագահ Սարգսյանի և Եվրոպական խորհրդի նախագահի առանձնազրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, ինչպես նաև Հայաստանում մեկնարկած սահմանադրական բարեփոխումների գործընթացին:Առանձնազրույցի մեկնարկի սղագրությունը ներկայացնում ենք ստորև:
ՀՀ նախագահ. «Շատ ուրախ եմ, որ չնայած Եվրամիության առջև ծառացած բազմաթիվ խնդիրներին և Ձեր հագեցած օրակարգին Դու հնարավորություն գտաք այցելելու Հայաստան: Իհարկե, տեղյակ եմ, որ Հունաստանի հետ դժվարին հարաբերություններում կարողացաք առաջընթաց արձանագրել: Ակնհայտ է, որ մենք շահագրգռված ենք Եվրամիության տարածքում կայունության ու նաև մեր դարավոր բարեկամ Հունաստանի խնդիրների արագ լուծմամբ:

19.07.2015թ. Մեդիայի անդրադարձը սահմանադրական բարեփոխումների նախագծին

Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ․ 19․07.2015 azatutyun.am

20.07.2015թ. Մեդիայի անդրադարձը սահմանադրական բարեփոխումների նախագծին

Հրանտ Բագրատյանի. ՀՀ Սահմանադրության նոր նախագիծը մեզ համար անընդունելի է aravot.am

Հրանտ Բագրատյանի. ՀՀ Սահմանադրության նոր նախագիծը մեզ համար անընդունելի է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը Facebook-ի իր էջում գրել է. «Հրապարակվել է ՀՀ Սահմանադրության նախագիծը։ Այն մեզ համար անընդունելի է հետևյալ սկզբունքային պատճառաբանությամբ. – Երկրի ժողովրդական կառավարման հիմքը գլխավոր հակակշռի սկզբունքն է. կամ առնվազն 2 մարմին պետք է ունենան առաջնային մանդատ (մի կողմից, նախագահ կամ վարչապետ, մյուս կողմից ԱԺ) կամ էլ (պառլամենտական կառավարման պարագայում) ԱԺ-ն պետք է երկպալատանի լինի։
Տիգրան Ուրիխանյան. «Որտե՞ղ է թակարդը» (Տեսանյութ) aravot.am

Տիգրան Ուրիխանյան. «Որտե՞ղ է թակարդը» (Տեսանյութ) Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց եւ քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկեց «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում մի շարք փոփոխությունների հարցը: Ձեռնպահ քվեարկեցին ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը եւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: Հիմնական զեկուցող, ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ Ընտրական օրենսգիրքը 2012-ին է փոփոխվել, «Հանրաքվեի մասին« օրենքը պետք է համապատասխանեցվի: Նախագծով մեծացվել է ժամկետը, որն անհրաժեշտ էր հանրաքվեի նախապատրաստման եւ անցկացման համար, նախորդ`45-55 օրվա փոխարեն 55-65 օր:

20.07.2015թ. Մեդիայի անդրադարձը սահմանադրական բարեփոխումների նախագծին

ԿԸՀ-ն պատրաստ է հանրաքվեի ԿԸՀ-ն պատրաստ է հանրաքվեի. aravot.am

Այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում միաձայն ընդունեց «Հանրաքվեի մասին» օրենքում մի շարք փոփոխություններ կատարելու մասին որոշումներ: Օրակարգում 22 հարց էր: Հաստատվեց հանրաքվեի քվեաթերթիկների ձեւը, սահմանվեց հանրաքվեի քարոզչություն կատարելու համար անվճար դահլիճներ տրամադրելու հարցը, հաստատվեցին հանրաքվեի տեղամասային հանձնաժողովի նախագահի, տեղակալի եւ քարտուղարի վկայականների ձեւերը, նաեւ ԱԺ խմբակցության, պատգամավորական խմբի, հանրաքվե նախաձեռնողի վստահված անձի վկայականի ձեւը, հաշվառում չունեցող քաղաքացիների`լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու հարցը, ժամկետային զինծառայողների քվեարկության կարգը, քարոզչության ֆինանսավորման հիմնադրամներ կատարվող մուծումների եւ հիմնադրամներից կատարվող ծախսերի հաշվառման կարգը, սահմանվեց հայտարարագրի ձեւը, սահմանվեցին կնիքը եւ դրոշմակնիքը ԿԸՀ ներկայացնելու ձեւն ու ժամկետները եւ այլն:

20.07.2015թ. Մեդիայի անդրադարձը սահմանադրական բարեփոխումների նախագծին

Վիգեն Հակոբյան. Իշխանությունը իր խնդիրներին փորձում է հարմարեցնել սահմանադրական փոփոխությունները aravot.am

Վիգեն Հակոբյան. Իշխանությունը իր խնդիրներին փորձում է հարմարեցնել սահմանադրական փոփոխությունները «Սահմանադրական փոփոխությունների առանձնապես հասարակական կամ քաղաքական պահանջը երբեւիցե գոնե այս փուլում չի եղել»,- հուլիսի 20-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Նրա խոսքերով՝ սահմանադրական փոփոխությունները լինում են, երբ որ երկրում սպասվում են լուրջ փոփոխություններ. «Հայաստանում բոլորս հասկանում ենք, որ Սահմանադրությունը չի պատճառը, որ կա կոռուպցիա, կան մենաշնորհներ փաստացի չկա իրավական համակարգ:

20.07.2015թ. Մեդիայի անդրադարձը սահմանադրական բարեփոխումների նախագծին

Հովհաննես Սահակյան. «Սահմանադրությունը որոշ քաղաքական ուժեր դիտարկում են որպես սարի սմբուլ»

13:10 | Հուլիս 20 2015 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/07/20/594402/ © 1998 - 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Մի քանի օր առաջ հրապարակվեցին Սահմանադրության նախագծի որոշ գլուխներ: Այսօր «Դիալոգ» ակումբում այս առնչությամբ ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը բացատրեց, թե ինչու պատգամավորների հստակ թիվ չեն նշել նոր փաստաթղթում: Նրա խոսքերով՝ «Երբ առաջին փուլում կլինեն քաղաքական ուժեր, որոնք կհավաքեն իքս ձայն, անկախ նրանից՝ կանցնեն երկրորդ փուլ, թե չեն անցնի, կունենան իրենց պատգամավորները: Մնացած 101 պատգամավորները պետք է հաշվի նստեն նաեւ այդ 5-10 պատգամավոր ունեցող քաղաքական ուժերի հետ»:

20.07.2015թ. Մեդիայի անդրադարձը սահմանադրական բարեփոխումների նախագծին

12:53 20/07/2015 » Իրավունք

Հայաստանում փորձում են Սահմանադրական հեղափոխություն կատարել. Կարծիքներ panorama.am

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հրապարակած Սահմանադրության նախագծում մարդու իրավունքներին վերաբերող բաժինը իրավական տեխնիկայի առումով գրված է ոչ ճիշտ և այն կարելի է շտկել: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը:

«Նման շտկումներ ցանկացած օրենքում անել կարելի է, բայց նման շտկումների անվան տակ իրավունք սահմանելով ու իրավունքի սահմանափակումները Սահմանադրությամբ հստակեցնելու պատրվակով անել փոփոխություններ կառավարման համակարգի հետ, պետք է լիներ անհրաժեշտություն», -հայտարարեց նա:

20.07.2015թ. Մեդիայի անդրադարձը սահմանադրական բարեփոխումների նախագծին

Առաջընթաց կա, բայց կատարյալ լինելուց հեռու է.Սահմանադրագետ henaran.am


Սահմանադրագետ Վարդան Այվազյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում  հրավիրված ասուլիսին հայտարարեց, որ դեռ վաղ է սահմանադրության վատ կամ լավ կողմերին անդրադառնալու համար:
Բայց համեմատելով գործող Սահմանադրության հետ Այվազյանը  նկատեց.«Գործող Սահմանադրության համեմատ կա բավական առաջընթաց, սակայն կատարյալ լինելուց հեռու է»,-ասաց նա:

20.07.2015թ. Մեդիայի անդրադարձը սահմանադրական բարեփոխումների նախագծին

12:07 - 20 / Հուլիս / 2015 Բարեփոխված սահմանադրական նախագծի մասին. «Թարմ ուղեղով»՝ Արա Ղազարյանի հետ

20.07.2015թ. Մեդիայի անդրադարձը սահմանադրական բարեփոխումների նախագծին

11:37 20/07/2015 » Իրավունք

Եթե դատավորները բարեխիղճ կիրառեն նոր Սահմանադրությամբ տրվող հնարավորությունները panorama.am

Սահմանադրության նախագծով, Բարձրագույն դատական խորհուրդը, որը փոխարինելու է ներկայումս գործող Արդարադատության խորհրդին, կազմված է լինելու տասն անդամներից, որոնցից հինգին ընտրելու է Ազգային ժողովը, իսկ մյուս հինգին` դատավորների ընդհանուր ժողովը: Բարձրագույն դատական խորհրդի անդամները պաշտոնավարելու են 5 տարի և չեն կարող վերստին ընտրվել այդ պաշտոնում:

Բարձրագույն դատական խորհուրդը հաստատում է դատավորների թեկնածությունների և առաջխաղացման ցուցակները, ՀՀ նախագահին ներկայացնում է նշանակման ենթակա դատավորների թեկնածությունները, համապատասխան դատարանների դատավորների թվից ընտրում և ՀՀ նախագահին է ներկայացնում ենթակա դատարանների նախագահների թեկնածությունները, ՀՀ նախագահին ներկայացնում է առաջխաղացման կարգով նշանակման ենթակա դատավորների թեկնածությունները, դատավորներին եթարկում է կարգապահական պատասխանատվության, դադարեցնում է առաջին ատյանի և մասնագիտացված դատարանների, ինչպես նաև վերաքննիչ դատարանների դատավորների լիազորությունները, եզրակացություն է տալիս Վճռաբեկ դատաչանի դատավորների լիազորությունների դադարեցման վերաբերյալ: Դատավորներին պատասխանատվության ենթարկելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

воскресенье, 19 июля 2015 г.

Նոր Զելանդիան ընդունել է սոցցանցում վիրավորանքն ու սադրանքն արգելող օրենք

Նոր Զելանդիայի խորհրդարանը հուլիսի կեսերին ընդունել է օրենք, ըստ որի սոցցանցում «Տրոլինգի» համար նախատեսվում է մինչև երեք տարվա ազատազրկում։ Օրենք արգելում է գրել այնպիսի հաղորդագրություններ, որոնք օգտատերերի համար էմոցիոնալ տառապանքի պատճառ կարող են դառնալ։ Նման գրառումների հեղինակները կտուգանվեն շուրջ 33 հազար դոլարով, իսկ իրավաբանական անձանց համար նախատեսվում է 130 հազար դոլարից ավելի տուգանք։

Նոր օրենքով սոցցանցի ադմինիստրացիան պետք է պահանջի նյութի հեղինակին 24 ժամում հեռացնել գրառումը, որից հետո գրառման պատասխանատուն դառնում է ընկերությունը։
Բնականաբար կան նաև բազում քննադատներ, ովքեր համոզված են, որ օրենքը սահմանափակում է խոսքի ազատությունը։
Օրենք, որը կոչվում է «Կործանարար թվային հաղորդակցության» օրենք (Harmful Digital Communications Act) արգելում է նաև ծաղրական ու վիրավորական գրառումներ անել։

18.07.2015թ. Մեդիայի անդրադարձը սահմանադրական բարեփոխումների նախագծին

Գայանե Խաչատրյան | 19:23 | Հուլիս 18 2015 Խորագիր: Քաղաքականություն ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը դեռ չի հասցրել ծանոթանալ սահմանադրական փոփոխությունների՝ կյանքից զրկելու վերաբերյալ դրույթին Աղբյուրը © 168.am
«Սահմանադրական բարեփոխումները քննարկել ենք ՀՀԿ խորհրդում և բոլոր անհասկանալի հարցերը բարձրացրել ենք, մասնագիտական հանձնաժողովի կողմից տրվել են համոզիչ բացատրություններ, և մնացած բոլոր խնդիրները, որ կար տեքստում անհասկանալի, կամրագրվեն անցումային դրույթներում, և թիմը եկավ ընդհանուր հայտարարի: Այժմ նման խնդիրներ չկան, եթե լինեն, անցումային դրույթների քննարկման ժամանակ դրանք նորից կբարձրացվեն»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀԿ-ն Սահմանադրության նոր տարբերակի որևէ դրույթի հետ անհամաձայնություն ունի՞ մասնագիտական հանձնաժողովի հետ:

18.07.2015թ. Մեդիայի անդրադարձը սահմանադրական բարեփոխումների նախագծին


Ասել էր նաեւ՝ Ստեփանակերտ-Երևան չվերթի առաջին ուղևորն է լինելու. Սահմանադրական փոփոխություններից հետո ի՞նչ պաշտոն է ունենալու Ս. Սարգսյանը

ԳԱԼԱ-ի հարցազրույցը Հայաստանում սահմանադրական փոփոխություններին դեմ՝ «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանի հետ:
-Դավիթ, դուք՝ որպես «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության անդամ, ի՞նչ կարծիք ունեք նոր Սահմանադրության 1-7 գլուխների նախագծի հրապարակված նախնական տարբերակի վերաբերյալ:

-Հրապարակված տարբերակը հաստատեց մեր պնդումներն  այն մասին, որ սա Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի իշխանության հավերժացման ծրագիր է` քողարկված սահմանադրական բարեփոխումների շղարշի տակ: Իրենց իշխանության վերարտադրման ու հավերժացման համար ոչ մի անհեթեթության առջև չեն կանգնել. օրինակ գրել են` եթե մի քաղաքական ուժի չի հաջողվում կայուն մեծամասնություն ձևավորել խորհրդարանում, անցկացվում է ընտրությունների երկրորդ փուլ: Նման պրակտիկա ես ոչ մի երկրում չեմ հիշում, լավ է չեն գրել` անցկացվում է այնքան փուլ, մինչև Հանրապետական կուսակցությունը լիակատար մեծամասնություն ունենա ԱԺ-ում:  

18.07.2015թ. Մեդիայի անդրադարձը սահմանադրական բարեփոխումների նախագծին

Գնում ենք անորոշության… գուցե Հայաստանի համար կործանարար լինի

ՀՀ մի խումբ փաստաբաններ կուսումնասիրեն սահմանադրության փոփոխությունների հրապարակված նախագիծը, որից հետո գրավոր իրենց տեսակետը կհայտնեն: Այս մասին ԳԱԼԱ-ին տեղեկացրեց իրավաբան Գեւորգ Գյոզալյանը:

Նախ կա անհրաժեշտություն հասարակությանը բացատրել ներկայացված դրույթները, մատչելի ձեւով բացատրել իշխանությունների առաջարկը եւ օբյեկտիվորեն հասկանալ՝ մեզ պե՞տք են այդ փոփոխությունները, թե՞ ոչ: Այն, ինչ փաստաբանը հասցրել է ուսումնասիրել այս ընթացքում, կարծիք է կազմել, որ օրինակ մարդու իրավունքների գլխում շատ բան չի փոխվել. «Գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում: Նոր բան իրենք չեն առաջարկում: Եթե բառերի փոփոխություն է եղել, իմաստային առումով մի քիչ ավելի շատ են շարադրել, քան առկա է գործող Սահմանադրության մեջ, դրանից բովանդակային շատ բան չի փոխվել: Նույնը աղմուկ հանած նախագծի՝ կյանքի իրավունքի հետ կապված, որեւէ բան չի փոխվել, ուղղակի ավելացվել է ՄԻԵԿ-ի 2-րդ հոդվածի 2-րդ կետը: Եթե դուք նայեք այսօրվա տեքստը եւ առաջարկվողը, կտեսնեք, որ բովանդակային առումով գրեթե նույնն է: Թերեւս փորձել են ավելի մատչելի դարձնել, ավելի պարզեցնել»,- ասում է Գեւորգ Գյոզալյանը:
Նա համեմատություն է արել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սահմանադրության հետ, եւ ստացած տպավորությունն այնպիսին է, որ արտագրվել է հենց գերմանական Սահմանադրության որոշ դրույթներ: Օրինակ է բերում՝ ընտրիչների ինստիտուտը, մարդու իրավունքի հետ կապված դրույթները, նախագահին և նրա լիազորություններին առնչվող դրույթները շատ նման են Գերմանիայի Սահմանադրությանը:

пятница, 17 июля 2015 г.

17.07.2015թ. Մեդիայի անդրադարձը սահմանադրական բարեփոխումների նախագծին


«Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունն այժմ քննարկում է՝ ինչ հստակ քայլերով պայքարել նախագահին առընթեր մասնագիտական հանձնաժողովի կողմից առաջարկվող սահմանադրական փոփոխությունների դեմ։
Նախագիծը պարզապես սահմանում է, որ Հանրապետականը միշտ պետք է իշխի Հայաստանում, ասում է շարժման ներկայացուցիչ, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը։
«Դա գործընթացի հենց սկզբից էլ պարզ էր. դա վերարտադրության Սահմանադրություն է»,- պնդեց Գրիգորյանը։

17.07.2015թ. Մեդիայի անդրադարձը սահմանադրական բարեփոխումների նախագծին

«4-5 տարի դժվար ենք դիմանում, բա 7 տարի ո՞նց ենք դիմանալու»

Սահմանադրական փոփոխությունների հրապարակված նախագծի վերաբերյալ ԳԱԼԱ-ի հետ զրույցում քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը կարծիք հայտնեց, որ ՀՀԿ-ն շատ դեպքերում կրկնում է ՀՀՇ-ի մարտավարությունը, որն ուղղված է իշխանավորի կարգավիճակը հավերժացնելուն:
«Մենք միշտ՝ 90-ական թվականներից սկսած, կասկածում էինք, որ իշխանավորները ցանկանում են պահպանել իրենց իշխանությունը՝ ապահովելով վերարտադրություն, եւ հիմնականում միշտ էլ հիմնավորված էին կասկածները: Հիշում եմ, որ նախկին իշխող կուսակցությունը՝ ՀՀՇ-ն, նախկին նախագահ Տեր-Պետրոսյանը ոչ միայն հույս էին փայփայել, այլ ամեն ինչ էին արել, որ դա լինի: Եվ հենց մեր Սահմանադրությունը, որն ընդունված է 1995 թվականին, ներքուստ, իր բովանդակությամբ ապահովում է նման միտում՝ հավերժացնել ՀՀՇ-ի իշխանությունը: Դեռ այն ժամանակ խոսակցություն էր բարձրացվել, որ սահմանադրությունը եղել է ընդունված՝ կեղծիքներով: Մենք հիշում ենք նաեւ, որ երկրորդ նախագահը՝ Քոչարյանը, հրաժարվեց սահմանադրությունը չեղյալ հայտարարել եւ բավարարվեց միայն փոփոխություններով, եւ Սահմանադրությունը շարունակում է գործել: Այս Սահմանադրությունը 95 թվականից ժողովուրդն այդպես էլ կոչում էր՝ Լեւոնական սահմանադրություն»:

17.07.2015թ. Մեդիայի անդրադարձը սահմանադրական բարեփոխումների նախագծին

18:55 17/07/2015 » Իրավունք

Սահմանադրության նախագծով կյանքից զրկելու մասին դրույթը վերջնական չէ. Սահմանադրագետ

Սահմանադրության նախագծի 23-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է. «Կյանքից զրկելը չի համարվում կյանքի իրավունքի խախտում, եթե այն հետևանք է այնպիսի ուժի գործադրման, որը բացարձակապես անհրաժեշտ է»: Այսօր լրագրողները Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս են նախագծի հեղինակները մեկնաբանում այս դրույթը և արդյոք այդպիսով չի՞ օրինականացվում սպանությունը:
Վարդան Պողոսյանն ի պատասխան նկատեց, որ սա վիճելի ձևակերպումներ ունեցող կետերից մեկն է հանձնաժողովականների համար և ակտիվ քննարկումները միայն կնպաստեն գտնել առավել օպտիմալ տարբերակներ ու հավելեց, որ այդ դրույթը վերցրել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից:

17.07.2015թ. Մեդիայի անդրադարձը սահմանադրական բարեփոխումների նախագծին

Անի Քեշիշյան | 15:04 | Հուլիս 17 2015 Խորագիր: Քաղաքականություն «Հանրապետության նախագահի ընտրությունը, ըստ ներկայացված նախագծի, ուղղակի «կլոունադա» է հիշեցնում». Ստեփան Սաֆարյանը՝ սահմանադրական բարեփոխումների մասին

Ինչպես հայտնի է, օրերս հրապարակվել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը, որով առաջարկվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական մոդելին:
Ըստ այդ նախագծի ՝ երկրի ղեկավարն ընտրվում է Ազգային ժողովի կողմից 7 տարի ժամկետով, առանց վերընտրվելու իրավունքի, ոչ կուսակցական թեկնածուներից։ Իսկ վարչապետն իր պաշտոնը ստանձնում է խորհրդարանական ընտրությունների արդյունքում, կառավարությունը ձևավորվում է վարչապետի կողմից և պատասխանատու է միայն Ազգային ժողովին:
Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը կարծիք հայտնեց, որ այս նոր սահմանադրությունը նպաստելու է մեր հետագա քաղաքական դաշտի բարելավմանը, ինչպես նաև որոշակի նպաստավոր պայմաններ են ստեղծվելու տնտեսության զարգացման համար, այն նպաստելու է նաև ժողովրդավարության հաստատմանը և զարգացման գործին:

17.07.2015թ. Մեդիայի անդրադարձը սահմանադրական բարեփոխումների նախագծին

«Գործող վարչապետին կարելի է փոխել միայն նորին ընտրելու միջոցով. երկիրը չի կարող մնալ առանց վարչապետի». Հրայր Թովմասյան

Պառլամենտական կառավարման ձևում ամենաքննադատվողը «կայուն մեծամասնության» հարցն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի  անդամ Հրայր Թովմասյանը:

17.07.2015թ. Մեդիայի անդրադարձը սահմանադրական բարեփոխումների նախագծին

17.07.2015թ. Մեդիայի անդրադարձը սահմանադրական բարեփոխումների նախագծին

17:37 17/07/2015 » Հասարակություն

Նոր Սահմանադրությամբ ևս, Հայաստանում ընտանիք կարող են կազմել միայն կինն ու տղամարդը

Սահմանադրության նախնական տարբերակում այն մշակողները կարևորել են ընտանիքի ձևավորման մասին դրույթները և այն ներառել Սահմանադրական կարգին վերաբերող գլխում: Սահմանադրության նախագծով սահմանվում է, որ ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդն իրենց կամքի ազատ արտահայտությամբ միմյանց հետ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն: Ընտանիքը, ըստ Սահմանադրության նախագծի, գտնվում է պետության պաշտպանության ներքո:

17.07.2015թ. Մեդիայի անդրադարձը սահմանադրական բարեփոխումների նախագծին

18:28 17/07/2015 » Իրավունք Վարդան Պողոսյանին և Հրայր Թովմասյանին արդարադատության նախարարի պաշտոն չի առաջարկվել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Հրայր Թովմասյանը և Վարդան Պողոսյանը արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու առաջարկ չեն ստացել: Այդ մասին այսօր ասացին նրանք` պատասխանելով լրագրողների հարցին: Թովմասյանին ուղղված հարցին, թե կցանկանա ղեկավարել նախարարությունը, եթե առաջարկ ստանա, նախկին նախարարը պատասխանեց. «Ես Կիկոսի մահը հեքիաթը երբեք չեմ սիրել և չեմ սիրում «եթե»-ով սկսվող հարցերին խատասխանել»: Աղբյուր` Panorama.am

17.07.2015թ. Մեդիայի անդրադարձը սահմանադրական բարեփոխումների նախագծին

Գայանե Խաչատրյան | 16:32 | Հուլիս 17 2015 Խորագրեր: Հասարակություն Քաղաքականություն Երբ կարող է ԱԺ պատգամավորների թիվն անցնել 101-ից. Փորձագետները մեկնաբանում են սահմանադրական փոփոխությունները

Սահմանադրության նոր տարբերակը սահմանում է, որ Ազգային ժողովը կազմվելու է առնվազն 101 պատգամավորից, մինչդեռ առավելագույն թիվ չի նշվում: Այսօր ասուլիսում ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Վարդան Պողոսյանից և Հրայր Թովմասյանից լրագրողները խնդրեցին պարզաբանել, թե ի՞նչ է դա նշանակում:
«Եթե առաջին փուլի արդյունքում ձևավորվում է մեծամասնություն, երկրորդ փուլի կարիք չկա, ուրեմն ԱԺ պատգամավորների թիվն ուղիղ հավասար է 101-ի: Եթե այդ դեպքը չի և երկրորդ փուլ է իրականացվում, հաղթող կուսակցությունը ստանում է հավելյալ մանդատներ, քանի որ ինքը մեծամասնություն է ստացել: Այդ հավելյալ մանդատները ինքը ստանում է պատգամավորների թվի մեծացման հաշվին, այլ ոչ թե այն մանդատներից հանելով, որոնք ստացել են պարտված կուսակցությունները: Դրա համար էլ այդ թիվը ֆիքսված չի և հոդված 89-ի առաջին մասը նախատեսում է, որ առնվազն 101 պատգամավորից է ԱԺ-ն բաղկացած լինելու»,- ասաց Վ.Պողոսյանը:

17.07.2015թ. Մեդիայի անդրադարձը սահմանադրական բարեփոխումների նախագծին

168.am | 18:04 | Հուլիս 17 2015 Խորագիր: Հասարակություն Շմայսները հայոց լեզվի քննություն կհանձնեն
http://168.am/2015/07/17/517204.html
Սահմանադրական բարեփոխումների նոր նախագծով չի բացառվում, որ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները հայոց լեզվի իմացության քննություն կամ թեստ անցնեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը:

17.07.2015թ. Մեդիայի անդրադարձը սահմանադրական բարեփոխումների նախագծին

Կյանքից զրկելը կմնա՞ սահմանադրական նորմ
http://168.am/2015/07/17/517183.html
Սահմանադրության նոր նախագծի 23 հոդվածի 2 կետն ասում է՝ «Կյանքից զրկելը չի համարվում սույն հոդվածի խախտում, եթե այն հետևանք է այնպիսի ուժի գործադրման, որը բացարձակապես անհրաժեշտ է»:

17.07.2015թ. Մեդիայի անդրադարձը սահմանադրական բարեփոխումների նախագծին

Սահմանադրական բարեփոխումների կազմակերպչական հարցերով կզբաղվի Հովիկ Աբրահամյա՞նը
13:21, 17.07.2015 
http://news.am/arm/news/277355.html
ՀՀԿ-ի՝ հուլիսի 16-ին կայացած խորհրդի նիստին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե սահմանադրական բարեփոխումների կազմակերպչական հարցերով կզբաղվի վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Մեր տեղեկություններով՝ նախագահը նշել է, որ պետք է շատ ակտիվ լինել, քաղաքացիներին մանրամասն ներկայացնել, թե ինչ է փոխվում, ինչպես եւ այլն: Նա իր խոսքում ասել է, թե սահմանադրական բարեփոխումների կազմակերպչական աշխատանքները մեկնարկելու ժամանակն է, դրանցով  կզբաղվի վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այս հայտարարությունից ոմանք ենթադրել են, որ հենց նա կլինի շտաբի պետ: Մինչդեռ նախագահը հայտարարել է, որ վաղ է շտաբի մասին խոսել, այդ հարցին կանդրադառնան այն ժամանակ, երբ ամբողջովին կձեւավորվեն շտաբները:

17.07.2015թ. Մեդիայի անդրադարձը սահմանադրական բարեփոխումների նախագծին

Վերարտադրման համար ներկայիս Սահմանադրությունն է լավը. Հանձնաժողովի անդամներ 14:24, 17.07.2015
http://news.am/arm/news/277392.html
Իշխանությունների վերարտադրման համար կիսանախագահական եւ նախագահական համակարգերից ավելի լավը չկա: Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը: Հանձնաժողովի անդամներից Վարդան Պողոսյանն էլ վստահեցրեց, որ ներկայիս Սահմանադրությամբ առավել հեշտ է վերարտադրվել: «Սահմանադրության նոր նախագծով ներկայացված համակարգն ավելի ժողովրդավար է, իսկ ժողովրդավարական համակարգը նպաստավոր չէ վերարտադրման համար»,- ասաց Վարդան Պողոսյանը: Նշենք, որ հուլիսի 15-ին հրապարակվել է Սահմանադրության նոր նախագիծը, որը նախատեսում է անցում կառավարման խորհրդարանական համակարգին:

17.07.2015թ. Մեդիայի անդրադարձը սահմանադրական բարեփոխումների նախագծին

«Իյա, իրո՞ք». Փաստաբանը՝ Ս.Սարգսյանի սահմանադրական «բարեփոխումների» մասին
galatv.am
Հարցազրույցը՝ Փայլակ Ֆահրադյանի 17.07.2015 | 19:15

17.07.2015թ. Մեդիայի անդրադարձը սահմանադրական բարեփոխումների նախագծին

Խմբագրական. Ոչ թե վերարտադրում, այլ պետական հեղաշրջում - See more at: http://www.ilur.am/news/view/47261.html#sthash.LjAXMLFa.dpuf

Ասում են, թե սահմանադրական փոփոխություններով իշխանությունը ցանկանում է «վերարտադրվել»: Սա իրականում ոչ այնքան ճշգրիտ ձեւակերպում է, որովհետեւ «իշխանությունը» Հայաստանում միշտ էլ այս կամ այն կերպ «վերարտադրվել է», այսինքն՝ երբեք էլ ընդդիմությունը իշխանություն չի դարձել. կամ ներքին հեղաշրջմամբ, կամ էլ «ժառանգորդ» գործողությամբ «վերարտադրվել է» իշխող խմբի այս կամ այն հատվածը: Խնդրի ճիշտ ձեւակերպումն, ուրեմն, ոչ թե «վերարտադրումն է», այլ փաստացի պետական հեղաշրջումը: Ո՞րն է հեղաշրջման էությունը:

17.07.2015թ. Մեդիայի անդրադարձը սահմանադրական բարեփոխումների նախագծին

17.07.2015թ. Մեդիայի անդրադարձը սահմանադրական բարեփոխումների նախագծին

17.07.2015 14:42 Զուրաբյան. Սահմանադրական նախագիծը Ս. Սարգսյանի իշխանական ամբիցիաների մասին մանիֆեստ է Զուրաբյան.

Սահմանադրական նախագիծը Ս. Սարգսյանի իշխանական ամբիցիաների մասին մանիֆեստ է «Սահմանադրական փոփոխությունների փաստաթուղթը լիովին հաստատում է այն բանը, ինչի մասին մենք զգուշացրել ենք․ որ Սերժ Սարգսյանը այս սահմանադրական ռեֆորմը անցկացնում է մեկ նպատակով՝ սեփական իշխանությունը երկարացնելու նպատակով և շրջանցելու համար երրորդ նախագահական իր պաշտոնավարման սահմանադրական արգելքը»: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

четверг, 16 июля 2015 г.

16.07.2015թ. Մեդիայի անդրադարձը սահմանադրական բարեփոխումների նախագծին

Սահմանադրական բարեփոխումներ 16.07.15 ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ՝ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://yerkirmedia.am/?act=yerkir © Երկիրմեդիա

вторник, 14 июля 2015 г.

Ինչպես է Սաուդյան Արաբիան «աշխատում» արտասահմանյան լրատվամիջոցների հետ


«Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպությունը, ուսումնասիրելով Վիկիլիքսի նյութերը, ուշագրավ տեղեկություններ է հրապարակել մեդիադաշտում Սաուդյան Արաբիայի կառավարության գործունեության վերաբերյալ։
Սաուդյան Արաբիան, սահմանափակելով տեղական մեդիայի գործունեությունը, փորձում է «իրենով անել» արտասահմանյան լրատվամիջոցներն ու լրագրողներին՝ Թագավորության դրական կերպարը ձևավորելու նպատակով։
Վիկիլիքսի արտահոսքի պատճառով հանրության սեփականություն են դարձել Սաուդյան Արաբիայի ու դեսպանատների աշխատակիցների նամակագրությունը, որը վերաբերում է 2010-2015 թվականներին։ Հրապարակված փաստաթղթերից հնարավոր է դառնում պատկերացում կազմել Սաուդյան Արաբիայի կառավարության ձեռնարկած գործողությունների մասին, որոնք միտված են բարձրացնելու իրենց երկրի վարկանիշը։
Ըստ անհրաժեշտության՝ տարբեր աղբյուրներից ֆինանսավորվում են մեդիա կազմակերպությունները՝ Միացյալ Թագավորությունից մինչև Իրան ու Սենեգալ, ինչը սովորաբար իրականացվում է ուղղակի նվիրատվությունների կամ հազարավոր բաժանորդագրությունների միջոցով։


Սպասարկման ոլորտի հարգելի աշխատողներ



Եթե դուք աշխատում եք խանութում, ինչ-որ «օֆիսում», բանկում և այս կարգի այլ հիմնարկում, ապա հաշվի առեք մի քանի խորհուրդ.

1. Ես հասկանում եմ, որ ձեր աշխատավարձը ցածր է, բայց ես վստահաբար մեղավոր չեմ։ Այնպես որ՝ իմ վրա մունաթ գալով դուք վիրավորում եք միայն ինձ և ստանում համարժեք պատասխան։
2. Խոսելիս եղեք քաղաքավարի, ավելի շատ ժպտացեք, ես եկել եմ ինչ-որ ապրանք կամ ծառայություն գնելու և չեմ ուզում տեսնել ձեր դժգոհ ու տիեզերական ունայնությամբ լի հայացքը։
3. Հարգելիս, ինձ հետ դու-ով մի խոսիր, որովհետև շատ հնարավոր է, որ իմ երեխայի տարիքին լինես կամ դրա նման մի բան։

воскресенье, 12 июля 2015 г.

Power Point-ի վնասները

Որոշ մասնագետներ գտնում են, որ համալսարանները դասավանդելիս պետք է հրաժարվեն Power Point օգտագործելուց, քանի որ այն «հիմարացնում» է ուսանողին և ձանձրալի դարձնում դասախոսին։ Սակայն համալսարանների մեծ մասը անտեսում է այս խորհուրդը, որովհետև ուսանողների հաջողությունը չափում են ուսանողների բավարարվածությամբ։
Սլայդերի նշանակության գերագնահատումը հանգեցնում է անիմաստ վստահության, թե գիրք կարդալը, դասերին հաճախելը, գրառումներ ու տնային հանձնարարություններ անելը անտեղի է։

понедельник, 6 июля 2015 г.

Макаревич опроверг новость о своей смерти: кого ещё "хоронили" СМИ?

Российский музыкант, лидер группы "Машина времени" Андрей Макаревич опроверг информацию о собственной смерти, широко разошедшуюся по социальным сетям, и призвал пользователей "не множить эту ахинею".
Сообщение о якобы имевшем место убийстве Макаревича появилось утром в понедельник на сайте Грушинского фестиваля авторской песни.

"Друзья, вынуждены сообщить вам прискорбную новость, сегодня ночью скончался великий советский и российский музыкант, певец, поэт и просто хороший человек Андрей Макаревич. По словам его родственников, он был убит сегодня в собственном подъезде", — говорилось в публикации, проиллюстрированной фотографией певца с чёрной траурной лентой.
Позднее статья была удалена, а представители фестиваля заявили, что сайт подвергся нападению хакеров.
Русская служба Би-би-си вспомнила, кому ещё в последнее время приходилось опровергать ложные сообщения о собственной смерти. Продолжение

Ինչպես սոցցանցի միջոցով զարգացնել ապրանքանիշը

1. Գրառումներ արեք ձեր գործունեության ոլորտի նշանակալի ու կարևոր իրադարձությունների մասին։ Ոչ ոք չի ցանկանում տեսնել Ֆեյսբուքի, Թվիթերի և այլ ցանցերի ձեր բոլոր գրառումները ձեր իսկ ընկերության մասին։ Իրականում դա ընկերներին «կորցնելու» և կեղծավորության տպավորություն թողնելու ամենաարագ միջոցն է։ Փոխարենը գրեք միտումների, նորությունների, օրենսդրության, խորհուրդների մասին, ինչը կհետաքրքրի լսարանին։ Մարդիկ կտեսնեն, որ դուք մտածում եք նրանց մասին, օգնում խորացնել գիտելիքը, այլ ոչ թե ակնհայտ գովազդով եք զբաղվում։

воскресенье, 12 апреля 2015 г.

Գրիգոր Նարեկացին հռչակվեց Տիեզերական եկեղեցու վարդապետ

12 ապրիլի, 2015թ.
ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի ընթացքում Հռոմի Ֆրանցիսկոս պապը Գրիգոր Նարեկացուն հռչակեց Տիեզերական եկեղեցու վարդապետ: Շարունակություն

Pope Francis Calls Armenian Deaths ‘First Genocide of 20th Century’: The Wall Street Journal

12 april, 2015
Source: http://www.wsj.com/articles/pope-francis-calls-armenian-slaughter-first-genocide-of-20th-century-1428824472
Pope Francis Calls Armenian Deaths ‘First Genocide of 20th Century’: The Wall Street Journal

Pronouncement could test Vatican’s relationship with Turkey

ROME—Pope Francis on Sunday referred to the 1915 mass killings of Armenians by Turks as the “first genocide of the 20th century,” entering into a tense historical debate with wider implications for the Vatican’s relations with Turkey and Islam.
With the statement, during a Mass in St. Peter’s Basilica in the Vatican to mark 100 years since the killings, the pope linked the event to contemporary persecution of Christians in the Muslim world, effectively turning the occasion into his latest denunciation of attacks on Christians by Muslim groups, including the April 2 killings at a university in Kenya.
Armenians say as many as 1.5 million Armenians were systematically killed during World War I in today’s eastern Turkey, which was then part of the Ottoman Empire.
Many countries officially recognize the killings as genocide. But Turkey contests Armenian claims about the scale of losses; it argues that hundreds of thousands actually died in warfare and famine, and that many Turks were also killed by Armenians. Turkey argues that the question of genocide should be left to historians rather than politicians.
Turkey’s Foreign Ministry summoned the Vatican’s envoy to Ankara following the pope’s comments, according to a Turkish official. The ministry will issue a statement later on Sunday, the official said, without providing additional details about the meeting with the Vatican representative.
Pope Francis said on Sunday that “it is necessary, and indeed a duty” to “recall the centenary of that tragic event, that immense and senseless slaughter whose cruelty your forbears had to endure...Concealing or denying evil is like allowing a wound to keep bleeding without bandaging it.”
Pope Francis, left, with the Catholicos of the Great House of Cilicia, Aram I, during a mass for the centenary of the Armenian killings during World War I at St. Peter's Basilica, Vatican City, on Sunday.